Թբիլիսիի ջրհեղեղից տուժած կենդանաբանական այգին կհամալրվի ավելի քան հարյուր կենդանիներով
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի կենդանաբանական այգին, որը լրջորեն տուժել էր նախորդ տարվա ամռան ջրհեղեղից, մինչև աշնան ավարտ աշխարհի տարբեր երկրներից կհամալրվի ավելի քան հարյուր կենդանիներով: Այս մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետարանը:
Վրաստանի մայրաքաղաքում ջրհեղեղը գրանցվել էր նախորդ տարվա հունիսի 14-ի գիշերը: Այն մեծ վնաս էր պատճառել կենդանաբանական այգուն, նրա գիշատիչների մի մասը հայտնվել էր փողոցում, ոմանց ստիպված են եղել կրակել:
Թբիլիսիի քաղաքապետարանը հայտնել է, որ կենդանաբանական այգին վերջերս համալրվել է 29 նոր կենդանիներով ու թռչուններով, մինչև հունիսի 13-ը կհամալրվի ևս 46, իսկ ընթացիկ տարվա ամռանն ու աշնանը՝ 55 կենդանիներով:
Հաղորդվում է, որ մինչև բնական աղետը կենդանաբանական այգին ունեցել է 1155 կենդանատեսակ, որոնցից 281-ը կյանքին հրաժեշտ է տվել ջրհեղեղի ժամանակ:
Այս թեմայով




