Ֆրանսիայի երեք դեպարտամենտներում սահմանվել է սպառնալիքի «նարնջագույն» մակարդակ՝ անձրևների պատճառով

Ֆրանսիացի օդերևութաբանները տեղատարափ անձրևների պատճառով վտանգավորության «նարնջագույն» մակարդակ են հայտարարել երկրի հյուսիս-արևմուտքի Կոտ-դ՝Արմոր, Ֆինիստեր և Մորբիան դեպարտամենտներում։ Այս մասին հայտնում Meteo France-ը։

Սպասվում է, որ որոշ շրջաններում անձրևները կարող են հանգեցնել հեղեղումների ու լուրջ վնասների։

Օդերևութաբանները նաև խորհուրդ են տալիս զգոն լինել տեղաշարժվելիս, հետևել զարգացումներին և պահպանել նախազգուշական անհրաժեշտ միջոցառումներ։

Տևական անձրևների պատճառով Սենայի փարիզյան հատվածն օրեր առաջ վարարել էր։ Ջրի մակարդակը հասել էր վերջին 34 տարվա ռեկորդային ցուցանիշի՝ ավելի քան 6 մետրի։ Տարերքի զոհ էր դարձել 5 մարդ, ևս 20 մարդ ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում