Հունիսի 12-ից ջերմաստիճանի բարձրացում է կանխատեսվում

Անձրեւոտ եղանակը եւ նորմայից ցախր ջերաստիճանը առաջիկա 2 օրերին կպահպանվի, այնուհետեւ ջերմաստիճանը կբարձրանա: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

«Այսօր եւ ամսի 10-ին եւ 11-ին տեղումները կպահպանվեն, հյուսիսային կեսում դրանք կարող են լինել առատ: 12-ին միայն հարավային կեսում կպահպանվեն անձրեւները, Արարատյան դաշտում փոքր է հավանականությունը անձրեւի: 13-ին եւ 14-ին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում: Մեզ մնում է, որ այսօր ու առաջիկա երկու օրերին սպասենք ու դիմանանք, հնարավոր է՝ հետո կարոտենք անձրեւներին»,- ասաց Զարուհի Պետրոսյանը՝ նշելով, որ հունիսի 14-ին ջերմաստիճանը կհասնի 33 աստիճանի:

Նա նշեց նաեւ, որ առանձին շրջաններում առաջիկա օրերին կարկուտ նույնպես կանխատեսվում է:

Զարուհի Պետրոսյանի խոսքով՝ հուլիս եւ օգոստոս ամիսներին օդի միջին ամսկան ջերմաստիճանը կլինի նորմային մոտ դրական շեղումով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում