Աշխարհն իր հայացքն ուղում է վառելիքի ցածր ածխածնային տեսակներին
Բրիտանական BP-ն համաշխարհային էներգետիկայի նորությունների տեսությունում հայտարարել է, որ էներգապաշարների պահանջարկի աճման տեմպերը շարունակում են դանդաղել, իսկ էներգաբալանսի կառուցվածքը տեղափոխվում է վառելիքի ցածր ածխածնային տեսակների կողմը, հայտնում է RIA Novosti-ն:
«Տեսության ներկա թողարկումը պարզ ցույց է տալիս, որ համաշխարհային էներգետիկան կրկին անցնում է խոր փոփոխությունների ժամանակահատվածին: Սակայն, դրանում ոչ մի նոր բան չկա մեր ճյուղի համար. վերջին բոլոր 65 տարիները տեսությունը ցույց է տվել համաշխարհային էներգետիկական տեղանքի էական փոփոխություններ: Մեր ճյուղի խնդիրն է անհրաժեշտ քայլերի նախաձեռնումը
մոտ ապագայում կայունության ապահովման համար և շարունակել ներդրումներ կատարել ապագայում էներգապաշարների պահանջարկը ապահովելու համար»,- տեսությունը ներկայացնելու ժամանակ հայտարարել է BP-ի նախագահ Բոբ Դադլին: