Թութակը սովորել է ակտիվացնել Siri ձայնային օգնականը
Կիվի անունով երկամյա թութակը սովորել է կանչել iPhone-ի Siri ձայնային օգնականին։ Տեսագրությունն այն մասին, թե ինչպես է թռչունն ակտիվացնում Siri-ն, կենդանու տերը տեղադրել է YouTube վիդեոհոսթինգում։
Տեսագրությանը կից մեկնաբանությունում նա պատմել է, որ իր թութակը հաճախ է լսել, թե ինչպես է նա կանչել ձայնային օգնականին Hey, Siri հրամանով։ Շուտով թռչունը սովորել է այդ արտահայտությունը և սկսել կրկնել այն տարբեր իրավիճակներում։
Մի անգամ տերը նկատել է, որ ձայնային օգնականը սկսել է պատասխանել իր թութակին, և որոշել տեսանկարահանել։ Մինչ ձայնային օգնականին դիմելը թռչունը ներկայանում է. «Ինձ Կիվի են անվանում, ես թութակ եմ»։
