Բրյուսելում ու Վալոնիայում անձրեւները ջրհեղեղների պատճառ են դարձել

Բելգիայում տեղացող հորդառատ անձրեւները Բրյուսելում ու հարավային Վալոնիա շրջանում ջրհեղեղների պատճառ են դարձել ու մի շարք քաղաքներում Արտակարգ դրություն է հայտարարվել, գրում է Soir–ը

Անձրեւները սկսվել էին հունիսի 7-ի երկրորդ կեսին: Մի շարք քաղաքներում դժվարացել է ավտոմոբիլային երթեւեկությունը, քանի որ շատ ճանապարհներ ջրի տակ են հայտնվել:

Պարբերականը հայտնում է, որ Բրյուսելում ջրի տակ են մնացել մետրոյի Էրասմ ու Շոման կայարանները: STIB տրանսպորտային ընկերությունից հայտնել են, որ ջրհեղեղները չեն ազդել գնացքների երթեւեկության վրա: Մի շարք համայնքներում հայտարարվել է ԱԴ:

Բացի դրանից, երկաթգծային ճանապարհների որոշ հատվածներում դադարեցվել է գնացքների երթեւեկությունը: Ենթադրաբար, երթեւեկությունը կվերականգնվի չորեքշաբթի ցերեկը: Բելգիայի երկաթգծերի ազգային միությունը երկու ավտոբուսային երթուղի է գործարկել քանի դեռ երկաթգծային երթեւեկությունը չի վերականգնվել: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում