Հոնդուրասի մայրաքաղաքը լրջորեն տուժել է հորդառատ անձրեւներից

Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպան լուրջ վնասներ է կրել հորդառատ անձրեւներից: Տեղական El Heraldo պորտալի փոխանցմամբ, քաղաքում ջրհեղեղներ են, առնվազն մեկ շենք փլուզվել է ջրի հոսքից: Փրկարարներին հաջողվել է փրկել 27 մարդու, որոնք հեղեղի պատճառով արգելափակվել էին փողոցում գտնվող ավտոբուսի մեջ:

Փրկարար ծառայությունները հայտնել են նաեւ, որ ամբողջությամբ ջրի տակ է անցել City Mall խոշոր առեւտրի կենտրոնի ավտոկայանատեղին՝ բոլոր մեքենաներով հանդերձ:

Դեռեւս զոհերի մասին տվյլաներ չկան:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում