46 264 000 դրամ է հատկացնելու ՀՀ գյուղատնտեսության նախարարության
2016 թվականի հունիսի 2-ի որոշմամբ գործադիրը 46 264 000 դրամ է հատկացնելու ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը անտառի համար: Այդ գումարի ամենամեծ մասնաբաժինը՝ 17 683 900 դրամը, ուղղվելու է ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսերի ֆինանսավորման համար: Հաջորդ խոշոր մասնաբաժինը՝ 13 708 400 դրամը հատկացվելու է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսության (Արզական, Մեղրաձոր, Ծաղկաձոր) 100 հա տարածքի կոճղաշիվային վերաճի օժանդակում» ծրագրի շրջանակներում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքների իրականացման համար: 2015թ-ին, գործադիր որոշմամբ «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի մեկ այլ 100 հեկտար տարածքի կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 14730 000 դրամ: «Սևանա լճի 10 հա տարածքի (Սևան-Արտանիշ հատված) անտառապատում» ծրագիրը շարունակելու և ավարտելու համար հատկացվելու է 8 611 900 դրամ, իսկ «Սևանա լճի 10 հա տարածքի (Դրախտիկի հատված) անտառվերականգնում» ծրագրի շրջանակներում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և հողի նախապատրաստական աշխատանքների իրականացման համար՝ 6 259 900 դրամ:
Նյութի աղբյուր՝ ecolur.org:
