Ֆինն զինվորականները վախեցել են արջից

Ֆինլանդիայում «Կայնուու» ռազմականացված գումարտակի երեք հազար զինվորներ փախուստի են դիմել քաղցած արջի հետ հանդիպելուց հետո, որը զորավարժությունների ընթացքում մտել է ուսումնամարզական բազա: Այս մասին գրում է տեղակական «Իլտալեխտի» պարբերականը՝ վկայակոչելով գումարտակի մամուլի քարտուղար Սատա Խույանենին:

«Սովորաբար արջերը վախենում են մոտենալ մարդկանց: Բայց այս արջն ընդհանրապես ոչնչից չէր վախենում»,- նշել է Խույանենը:

Նրա խոսքով, կենդանին ազատորեն շրջել է վրանից վրան, կերել զինվորների ուտելիքը, պատռել նրանց իրերը: Վախեցած ֆինն զինվորականները բարձրացել են բեռնատարները, այնուհետեւ դիմել ոստիկանություն:

Արդյունքում երկուշաբթի առավոտյան երիտասարդ արջին սպանել են:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում