Քաղցրաշենի խաղողագործների պարտքի մի մասը կվճարվի այս շաբաթ. նախարարի տեղակալ
Քաղցրաշենցիների խաղողագործներին այս շաբաթ կվճարվի մթերված խաղողի դիմաց կուտակված պարտքի մի մասը: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
«Քաղցրաշենցիների պարտքը մարելու համար գրաֆիկ է կազմված: Մթերող ընկերությունը պարտադրված է վճարել մի մասը այս շաբաթ»,- ասաց նա:
Ռոբերտ Մակարյանը նշեց, որ վերամշակող ընկերությունները 31.5 միլիարդ դրամի խաղող են մթերել, խաղողագործներին 1.6 միլիարդ դրամ են պարտք:
Նշենք, որ խաղողագործները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում:
