Ծովի ձկները սովորում են պլաստմաս ուտել

Օվկիանոսների ձկները փոքր հասակից սովորում են սնվել պլաստմասով, ինչպես երեխաներն են սովորում անառողջ ֆասթֆուդին, հայտնում է BBC-ն:

Շվեդ հետազոտողները հայտնաբերել են, որ օվկիանոսի ջրերում մեծ քանակությամբ պոլիստիրոլի մասնիկների առկայությունն օվկիանոսային պերկեսի մոտ առաջացնում է դա ուտելու սովորություն, որի հետևանքով դանդաղում է նրանց աճը, և նրանք գիշատիչների համար դառնում են ավելի խոցելի:

Վերջին տարիներին Համաշխարհային օվկիանոսում երևում է պլաստմասե թափոնների կոնցենտրացիայի բարձրացման էլ ավելի անհանգստացնող նշաններ: Անցած տարվա հետազոտության համաձայն` ամեն տարի օվկիանոս են ընկնում մինչև 8 միլիոն տոննա պլաստմաս:

Ուլտրամանուշակագույն ճառագայթների, քիմիական պրոցեսների և ալիքների հարվածից մեխանիկական քայքայման ազդեցությամբ այդ պլաստմասե աղբն արագ բաժանվում է մանր մասերի: 5 մմ-ից փոքր մասնիկներն անվանում են միկրոպլաստմասներ, որոնք իրենց մեջ ներառում են կոսմետիկ ապրանքներում օգտագործվող միկրոհատիկները:

Կենսաբանները վաղուց նախազգուշացրել են, որ այդ միկրոմասնիկները կարող են կուտակվել ծովային կենդանիների մարսողական համակարգում և ազատ արձակել թունավոր նյութեր:

ԱՄՆ-ում արդեն արգելված է կոսմետիկայում օգտագործել պլաստմասե միկրոհատիկներ, իսկ Եվրոպայում մեծանում է պայքարը նմանատիպ արգելքի ներմուծման համար:

мальки морского окуня

мальки

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում