Ճապոնիայի կենդանաբանական այգում առյուծը հարձակվել է փոքրիկ այցելուի վրա, սակայն բախվել է ապակե պատին

Ճապոնական Տոկիոյում գտնվող «Չիբա» կենդանաբանական այգում տեսագրել են, թե ինչպես է արու առյուծը փորձում ցատկել փոքրիկ տղայի վրա, սակայն բախվում պաշտպանիչ ապակե պատին: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Նշվում է, որ միջադեպը նկարահանել է կենդանաբանական այգու այցելուներից մեկը:

Ինչպես երևում է՝ երեխան չի նկատել իրեն մոտեցող 185 կգ-անոց առյուծին՝ մինչ կենդանին կբախվեր ապակուն:

Նշվում է, որ ապակյա պաշտպանիչ պատերը կենդանաբանական այգում տեղադրվել են ապրիլին, որպեսզի այցելուները հնարավորություն ունենան մոտիկից դիտելու խոշոր գիշատիչներին:

Կենդանաբանական այգու աշխատակիցներն ավելի ուշ կարծիք են հայտնել, որ առյուծը պարզապես ցանկացել է խաղալ տղայի հետ. նա երեխաների տեսնելիս հաճախ է դրսևորում նման վարք:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում