Հնդկաստանում շունն իր կյանքի գնով տիրոջը փրկել է վագրի հարձակումից

Հնդկաստանի հյուսիսում շունը փրկել է տիրոջ կյանքը՝ պայքարի մեջ մտնելով վագրի դեմ, հայտնում է Times of India թերթը:

Դեպքը տեղի է ունեցել լույս շաբաթ գիշերը Բարբատպուր գյուղում, որը գտնվում է Ուտար-Պրադեշ նահանգի Դադհվա ազգային պարկի մոտ: Ֆերմեր Գուրդև Սինգհն իր խրճիթի մոտ քնած է եղել բաց երկնքի տակ, իսկ 4-ամյա Ջեքի շունը հսկել է նրա քունը:

Զգալով գիշատչի մոտենալը՝ կենդանին տիրոջն արթնացնելու անհաջող փորձերից հետո ինքն է նետվել վագրի վրա, որը պատրաստ է եղել հարձակման:

Երբ մարդն արթնացել և տագնապ է բարձրացրել, վագրը նահանջել է՝ իր հետ քարշ տալով շանը:

Շան մարմինն ավելի ուշ հայտնաբերվել է գյուղից ոչ հեռու: Հաղորդվում է, որ ընտանիքը, որի հետ ապրել է Ջեքին, և տեղի մյուս բնակիչները շան համար հանդիսավոր թաղում են կազմակերպել:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում