Շրջակա միջավայրի պահպանության օր!!
Հունիսի 5-ը ՄԱԿ-ի կողմից հռչակված է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր: Տոնը հաստատվել է Ստոկհոլմում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանում 1972-ին: Այդ օրն իր աշխատանքներն սկսեց շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող Ստոկհոլմի հանձնաժողովը: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն իր որոշման մեջ կոչ է անում պետություններին եւ ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարվա այս օրն անցկացնել միջոցառումներ`ուղղված շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը: Շրջակա միջավայրի պահպանության հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։ Շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականությունն ու ռազմավարությունը մշակում է բնապահպանության նախարարությունը։ Գործում են նաև Շրջակա միջավայրի պահպանության ազգային և միջազգային, պետական և ոչ պետական կազմակերպությունները :Շրջակա միջավայրի պահպանության կարևոր հիմնախնդիրներից են Սևանա լճի պահպանությունն ու պաշարների արդյունավետ օգտագործումը։Շրջակա միջավայրի պահպանության հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։ Շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականությունն ու ռազմավարությունը մշակում է բնապահպանության նախարարությունը։ Գործում են նաև Շրջակա միջավայրի պահպանության ազգային և միջազգային, պետական և ոչ պետական կազմակերպություններ։ Շրջակա միջավայրի պահպանության կարևոր հիմնախնդիրներից են Սևանա լճի պահպանությունն ու պաշարների արդյունավետ օգտագործումը։
Այս թեմայով




