Օդի աղտոտվածությունը հանգեցնում է հիպերտոնիայի

Աղտոտված օդի ազդեցությունը նկատելիորեն բարձրացնում է հիպերտոնիայի զարգացման ռիսկը: Այդպիսի եզրակացության են հանգել Չինաստանի մասնագետները՝ վերլուծելով 17 հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել են 108000 հիպերտոնիայով հիվանդ և 220000 առողջ մարդ, հայտնում է NDTV-ը:

Գիտնականները կենտրոնացել են 2 միացությունների վրա՝ ծծմբի երկօքսիդի, որը օդի մեջ է ընկնում օրգանական վառելիքի այրումից, և ազոտի օքսիդի, որը հիմնականում պարունակվում է ավտոմեքենաների արտանետած գազերում: Գիտնականները ուսումնասիրել են նաև կոշտ մասնիկները: Ավենավտանգավորը նրանք համարել են 2․5 միկրոմետր չափերով մասնիկները:

Մասնագետները հայտնաբերել են, որ այդ նյութերի կարճաժամկետ ազդեցությունը կապված է արյան ճնշման բարձրացման հետ, և հիշեցրել, որ հիպերտոնիան հանդիսանում է սրտանոթային հիվանդությունների և կաթվածի զարգացման ռիսկի հիմնական գործոնը:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում