ԱՄՆ-ում աստղակերպ է ընկել
Ամերիկյան Արիզոնա նահանգում ոչ մեծ աստղակերպ է ընկել՝ հայտնում է NASA-ն։
Ավերածությունների ու վիրավորների մասին տեղեկություն չկա։ Երևացել է պայծառ լույս, լսվել են ձայնային հարվածներ։ Մոտ 3 մետր տրամագիծ և մի քանի տասնյակ տոննա քաշ ունեցող երկնային մարմինը Երկրի մթնոլորտ է մտել Արիզոնայի գլխավերևում տեղի ժամանակով առավոտյան ժամը 4-ին։
NASA-ի փորձագետների հաշվարկներով՝ դրա արագությունը կազմել է մոտ 64 հազար կմ/ժամ։ Երկնային հյուրի կինետիկ էներգիան կազմել է մոտ 10 կիլոտոննա։
Օբյեկտը պայթել է մոտ 35 կմ բարձրության վրա և մանր կտորների վերածվել Տոնտո ազգային պարկի շրջանում։