Հնդկաստանը Գանգեսի սրբազան ջուրը համացանցով է վաճառելու

Հնդկաստանի բնակիչները կկարողանան Գանգես գետի սրբազան ջուրը ստանալ փոստով, հայտնում է «ՍԻնհուա» գործակալությունը:

Հնդկաստանի ինֆորմացիայի ու հեռուստառադիոհաղորդակցության նախարարությունը փոստային բաժանմունքին առաջարկել է Գանգեսի ջրի էլեկտրոնային առեւտուր իրականացնել ՝ բոլոր ցանկացողներին ապահովելու համար:

Հնդկաստանի փոստը արդեն սկսել է բանակցել ապրանքների փաթեթավորումով զբաղվող ընկերությունների հետ ՝ Գանգեսի սրբազան վայրերից ջուր շշալցնելու ու առաքելու մասին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում