«Գազպրոմը» պատրաստ է ներդրումներ անել Իրանում
Իրանական SHANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը պատրաստ է ներդրումներ անել իրանական գազային արդյունաբերությունում:
Այդ մասին հայտարարել է Իրանական ազգային գազային ընկերության (NIGC) փոխնախագահ Մոջթաբու Շեյխ Բահաին:
Նրա խոսքով՝ Թեհրանում NIGC-ի ու «Գազպրոմի» ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ռուսական ընկերությունը պատրաստակամություն է հայտնել ներդրում անել երկրի գազային ոլորտում:
Նա հավելել է, որ «Գազպրոմը» Իրանի դժվարամատչելի շրջաններ գազ մատակարարելու գլխավոր պլան է առաջարկել: Հաղորդվում է, որ կողմերի հաջորդ հանդիպումն ակնկալվում է Ռուսաստանում, ուր կքննարկվեն տարբեր ոլորտներում համագործակցության հարցերը:
