Հնագույն մրջյուն-միաեղջյուրին հայտնաբերել են սաթում

Մյանմայից սաթում գիտնականները մրջյունի 99 մլն տարեկան առանձնյակ են հայտնաբերել: Կենդանին աղեղնաձեւ եղջյուր է ունեցել, որը տեղադրված է եղել գլխի մեջտեղում. Մրջյունների համար դա բացառիկ անատոմիական հատկանիշ է: Հայտնագործության մասին տեղեկացնում է Current Biology ամսագիրը, դրա մասին համառոտ պատմում է Science News-ը:

Եղջյուրի ստորին մակերեւույթը ծածկված է մանր մազերով, ինչը մատնանշում է, որ «գործիքը» գիշատչի է պատկանել: Համանման մազեր առկա են Odontomachus ցեղի մրջյունների հզոր ծնոտներում. մազերին դիպչելու դեպքում այդ ծնոտներն ինքնաբերաբար փակվում են թակարդի նման:

Սակայն նոր տեսակի առանձնյակների մոտ եղջյուրի ճշգրիտ գործառույթն անհայտ է մնում: Բացի այդ, նրա ծնոտների չափը մատնանշում է, որ նա կարող էր որսալ եւ խժռել միայն խոշոր որսի (ավելի մանր զոհերը հեշտությամբ կազատվեին դրանցից):

Կավճային ժամանակաշրջանում, երբ ապրել է «միաեղջյուրը» մրջյունները դեռ նոր էին սկսել բաժանվել մասնագիտացած ենթաընտանիքների եւ ցեղերի: Այդ միջատների մեծամասնությունը «ընդհանուր պրոֆիլի» արարածներ էին, բավականին միանման անատոմիական կառուցվածքով: Գիտնականների խոսքով, եղջյուրով գիշատիչը մատնանշում է, որ նույնիսկ իր էվոլյուցիոն պատմության սկզբում մրջյունները քաղաքակրթության բարձր մակարդակ են ունեցել, հայտնում է Lenta-ն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում