New Horizons զոնդը Պլուտոնի առավելագույն կետայնությամբ լուսանկարներ է փոխանցել

New Horizons միջմոլորակային կայանը Երկիր է փոխանցել Պլուտոնի առաջին լուսանկարները, որոնք ստացվել են զոնդի տեսախցիկներով գաճաճ մոլորակին առավելագույն մոտեցման կետից, որոնցում կարելի է հանելուկային «թեփուկներ» տեսնել: Այս մասին հաղորդվում է NASA-ի կայքում:

Այդ լուսանկարը ստացվել է զոնդի վրա տեղադրված Ralph սև-սպիտակ տեսախցիկով Պլուտոնին առավելագույն մոտեցման պահին՝ դրա մակերևույթից 15 800 կմ հեռավորության վրա: New Horizons առաքելության գիտական ղեկավար Ալան Սթերնի խոսքով՝ դրա կետայնությունը ֆանտաստիկ է՝ 80 մ, 1 պիքսելի հաշվով, ինչը առավելագույն որակն է, որը հասանելի է New Horizons-ի տեսախցիկների համար:

Գիտնականները հույս ունեն, որ լուսանկարն իրենց կօգնի հասկանալ՝ ինչպես են առաջացել խոշոր սառցակտորներից հանելուկային «օձի թեփուկները» Պլուտոնի մակերևույթին, բացահայտել գաճաճ մոլորակի երկրաբանության այլ գաղտնիքներ: Գիտնականները կարճ հոլովակ են ստեղծել, որը դիտելով՝ ընթերցողները կարող են շրջագայել Պլուտոնով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում