Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 6-ի
Ամերիկյան Տեխաս նահանգի իշխանությունները ևս երկու դի են գտել հեղեղահոսքերում. արդյունքում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ ջրհեղեղները հանգեցրել են կյանքի համար սպառնալիքով արտակարգ իրավիճակի, և բնակչությանը խորհուրդ են տվել զերծ մնալ աղետի գոտում տեղաշարժից։ Հեղեղված է մոտ 1000 տուն։ Արտակարգ ծառայությունները իրականացրել են հազարավոր մարդկանց տարհանում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ մոտ 123 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Ջրհեղեղից նահանգի կրած ընդհանուր վնասը գնահատվում է 5 մլրդ դոլար։
