Բարիերային մեծ խութի մարջանների 35%-ը ոչնչացվել է «սպիտակեցման» հետևանքով

Բարիերային մեծ խութի հյուսիսային և կենտրոնական մասերում Ավստրալիայի առափնյա տարածքում մարջանների առնվազն 35%-ը ոչնչացվել է «սպիտակեցման» հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով ավստրալացի գիտնականներին:

«Սպիտակեցում» անվանում են այն գործընթացը, որի ժամանակ մարջանները թուլանում են և կորցնում իրենց մակերևույթը ծածկող գունավոր ջրիմուռները՝ թթվածնի և սննդարար նյութերի աղբյուրը: «Սպիտակեցում» տեղի է ունենում չափազանց տաք ջրի ազդեցությամբ: Ջերմաստիճանի բարձրացումը կապված է կլիմայական փոփոխությունների հետ:

Այսպիսի եզրակացության են եկել Ջեյմս Կուկի համալսարանի փորձագետները, որոնք մի քանի ամիս մարջանները ուսումնասիրել են օդից և ջրի տակ: Նրանք նշում են, որ նախկինում չեն բախվել մարջանների այդքան մասշտաբային անհետացման այն օբյեկտում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում է:

Գիտնականները զգուշացնում են, որ մարջանների շերտերը ծածկող ջրիմուռների վերականգնումը, ինչպես սպասվում է, կտևի առնվազն 10 տարի: Բայց ավելի շատ ժամանակ կպահանջվի, որ Բարիերային մեծ խութում նոր մարջաններ աճեն, որոնք կփոխարինեն արդեն անհետացածներին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում