Ավստրալիայում ծովում լողացող կնոջը կոկորդիլոսը քարշ է տվել ջրի տակ

Ավստրալիայում փրկարարները որոնում են կնոջը, որին գիշերը լողալիս կոկորդիլոսը քարշ է տվել ծովը: Այս մասին հայտնում է ABC News-ը: Դեպքը տեղի է ունեցել Քվինսլենդ նահանգի Դեյնթրի ազգային պարկում:

Գիշատիչը հարձակվել է կնոջ վրա, որն ուշ երեկոյան որոշել է ընկերուհու հետ լողալ ծովում: Ոչ երկարատև դիմադրությունից հետո կենդանուն հաջողվել է զոհին քարշ տալ ջրի տակ: Ընկերուհին փորձել է կնոջը ափ հանել, բայց ապարդյուն:

Փրկված կնոջը հոսպիտալացրել են: Նա եղել է շոկային վիճակում: Կինն ունի ձեռքի պատռվածք, որը նա ստացել է կենդանու դեմ պայքարելիս: Ոստիկանների խոսքով՝ կնոջը ջերմատեսիլով հագեցած ուղղաթիռից գտնելու փորձերն անհաջող են անցել: Որոնումները շարունակվում են:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում