Մարսն այսօր Երկրին կմոտենա վերջին 11 տարում ամենամոտ հեռավորության վրա

Այսօր Կարմիր մոլորակը Երկրին կմոտենա վերջին 11 տարում ամենամոտ հեռավորության վրա. Մարսը մեր մոլորակին կմոտենա 76 մլն կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Space.com-ը:

Մարսը և Երկիրը իրար հարաբերականորեն մոտ կլինեն նաև հաջորդ երկու շաբաթներին, և միայն հունիսի 12-ին դրանց միջև հեռավորությունը կսկսի արագորեն աճել:

Դա Մարսի և Երկրի ամենամոտ հեռավորությունը չէ ուսումնասիրությունների պատմության մեջ. 2003 թ. օգոստոսին մոլորակներն իրար մոտեցել են 55,7 մլն կմ հեռավորության վրա, ինչը, հնարավոր է, բացարձակ ռեկորդ է քաղաքակրթության գոյության ամբողջ ընթացքում:

Ամսագիրը նշում է, որ Երկրի և Մարսի ընթացիկ մոտեցումը սիրողական աստղագետներին և պրոֆեսիոնալներին հնարավորություն կտա ստանալ Մարսի նոր, ավելի հստակ լուսանկարներ, և դրա վրա տեսնել այն մանրամասները, որոնք սովորաբար չեն երևում:

Ինքնուրույն դիտարկումների սիրահարները կարող են Մարսը տեսնել՝ այսօր գիշերը հետևելով Կարիճի համաստեղությանը: Մարսը տեսանելի կլինի ոչ միայն հեռադիտակով, այլև անզեն աչքով: Վատ եղանակի դեպքում ցանկացողները Մարսը կկարողանան տեսնել HD-կետայնությամբ՝ առցանց-հեռարձակմամբ, որը կվարեն Slooh աստղադիտարանի աստղագետները:

Մարսի և Երկրի հաջորդ նման մոտեցումը, աստղագետների հաշվարկով, տեղի կունենա 2018 թ.:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում