Էկոնոմիկայի նախարարը չի բացառում, որ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով կտրվի մենաշնորհ

Այսօր Ազգային ժողովում մենաշնորհի դեմ պայքարի վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հնարավոր է՝ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենշանրորհ տրվի:

«Հայաստանի շաքար արտադրող գործարանն այսօր աշխատում է իր հզորության 25-30 տոկոսի չափով: Հիմա հարց է՝ առհասարակ այդ 25-30 տոկոսն էլ չպետք է թույլ տալ, որ աշխատի՞, թե՞ ավելի լավ է դու օրենքով իրեն ճանաչես մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրես: Ընդունենք ասես՝ դու պետք է առնվազն 90 տոկոս հզորությամբ աշխատես, դու պետք է ապահովես նավազագույնն այսքան աշխատատեղ, այսքան պետական բյուջեի մուտքեր, պետք է ապահովես թափանցիկություն: Այդ դեպքում, անկախ նրանից, թե ովքեր են սեփականատերերը, գուցե պետությունը նաև աջակցի այդ կազմակերպությանը՝ արտահանում կազմակերպի»,- իր հայտարարությունը հիմնավորեց նախարար Մինասյանը:

 

Լուսանկարը՝ a1plus.am-ի

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում