Նախագահականի պատասխանը չի գոհացրել քաղցրաշենցիներին. նրանք մտադիր են փակել մայրուղին

ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Արարատի մարզի Քաղցրաշեն եւ հարակից գյուղերի բնակիչներին, վերջապես պատասխանել են ՀՀ նախագահի նստավայրից, սակայն պատասխանը նրանց չի գոհացրել:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ՀՀ նախագահի նստավայրից գյուղացիներին հայտնել են, որ նրանք նախորդ տարի խաղողի մթերման գումարները կստանան 6 օրից՝ հունիսի 1-ին եւ առաջարկել են ավարտել ակցիան:

Սակայն գյուղացիները չեն պատրաստվում հեռանալ եւ քննարկում են, թե պայքարի ինչ ճանապարհ են ընտրելու: Նրանք որոշել են փակել կամ կամ Արտաշատ տանող Նորագավիթի ճանապարհը, կամ իրենց գյուղի ճանապարհը: Այս պահին ցուցարարները մետրոյով գնում են «Գործարանային» կայարան, որտեղ թողել են իրենց ավտոմեքենաները:

Ասօր ավելի վաղ Կառավարության մոտ ցուցարար գյուղացիներին էր մոտեցել խաղողի մթերումը կազմակերպած «Վինար» ՍՊԸ-ի սեփականատիրոջ որդին՝ Դավիթ Գալստյանը: Նա վստահեցնում էր խաղողագործներին, որ բանկից վարկ ունեն ստանալու մինչեւ վաղը, մի մասի գումարը կվճարեն հենց վաղը, մնացածն ավելի ուշ՝ մինչեւ ամսվա վերջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաեւ 10 այլ գյուղերի բնակիչների պարտք է մոտ 160 միլիոն դրամ:

Քաղցրաշենցիներից բացի, «Վինար» ՍՊԸ-ն խաղողի մթերման համար պարտք է Շահումյան, Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ, Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Հնաբերդ, Փոքր Վեդի բնակիչներին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում