«Գեղի Գօլդ» ՍՊԸ-ն պատրաստվում է հանքարդյունաբերական գործունեություն ծավալել Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքում

Այսօր «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ «Հայաստանում հունիսի 4-5-ը անցկացվելու է էկոտուրիզմի առաջին փառատոնը» խորագրով: Փառատոնի նպատակն է անցկացման վայրի կենսաբազմազանության և էկոլոգիական միջավայրի ուսումնասիրումը:

Ասուլիսի բանախոսներն էին Վազգեն Գալստյանը («Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ) և  Սարգիս Աղայանը («Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ):

«Գեղի Գօլդ» ՍՊԸ-ն պատրաստվում է հանքարդյունաբերական գործունեություն ծավալել Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում: Սույն թվականի մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին, Սյունիքի մարզի Գեղիի գյուղապետարանում, տեղի կունենան «Գեղի Գօլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ոսկեձորի հանքարդյունահանման համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումները:

Լսումների ընթացքում քննարկվելու է միայն հանքավայրի շահագործման նախագիծը: Սակայն Ոսկեձորի հանքարդյունահանման համալիրի կազմում նախատեսվում է նաեւ հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի կառուցում, որոնց համար եւս պետք է կազմվեն նախագծեր:

Պաշարներ

Ըստ նախագծի՝ Ոսկեձորի ոսկի-բազմամետա­ղային հանքավայրի ѳßí»Ïßé³ÛÇÝ պաշարները C1 + C2 կարգերով 23316.047հազար տոննա է, ³ñï³հաշվեկշռային պաշարները C2 կարգով` 917.236 հազար տոննա: Հանքավայրը շահագործվելու է 2 բացհանքերի եղանակով: N1 բացահաքնի պաշարներն են` 15686229 տոննա հանքաքար, 18032.78 կգ ոսկի, 219.453 տոննա արծաթ, 16170.58 տոննա պղինձ, 78627.89 տոննա ցինկ: N2 բացահանքի պաշարներն են` 7683304 տոննա հանքաքար, 7062.47 կգ ոսկի, 106.397 տոննա արծաթ, 5538.93 տոննա պղինձ, 54258.75 տոննա ցինկ: Բացահանքի տարեկան արտադրողականությունը լինելու է 1 միլիոն տոննա ապրանքային հանքաքար: Հանքավայրերը շահագործվելու են 29.4 տարի: Երկրաշարժերի հնարավոր ուժգնությունը հանքավայրի տարածքում կազմում է 8-9 բալ:

Ազդակիր համայնքներ

Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքարդյունաբերական համալիրը նախատեսվում է գործարկել Սյունիքի մարզի սահմանամերձ Գեղի եւ Լոր համայնքների վարչական տարածքում: Հանքարդյունաբերական համալիրի համար հայցվող հողատարածքի մակերեսը 280,8 հեկտար է: Միայն բացհանքերը եւ լցակույտային տարածքները զբաղեցնելու են 260.1 հեկտար տարածք՝ N1բացահանք՝ 60հա, N2բացահանքը՝ 68հա, հյուսիսային լցակույտ՝ 14.9հա, հարավային լցակույտ՝ 117.2հա: Հանքարդյունաբերական համալիրի համար օգտագործվելու է Լոր ազդակիր համայնքից 46 հեկտար, իսկ մնացածը ազդակիր Գեղի համայնքից: Հայցվող հողերը գյուղատնտեսական նշանակության են, հիմնականում՝ արոտավայրեր: Մյուս ազդակիր համայնքը Նոր Աստղաբերդն է:

Արոտավայրերի եւ մթնոլորտային օդի աղտոտվածությունը

Նախագծում նշվում է, որ հանքարդյունաբերական համալիրի կառուցումը չի կարող բացասական հետևանքներ ունենալ անասուններին դեպի արոտավայրեր տեղափոխելու խնդրում: Սակայն նախագծում չի գնահատվել հանքարդյունաբերության արդյունքում ծանր մետաղներով հագեցած փոշով արոտավայրերի աղտոտման ռիսկը: Միայն բացհանքերից, հանքաքարի բեռնաթափման հարթակից, ջարդիչ տեղամասից անօրգանական փոշու արտանետումները հաշվարկվել է տարեկան 649.97 տոննա: Իսկ մթնոլորտ արտանետված ընդհանուր նյութերի արդյունքում հաշվարկված տնտեսական վնասը հաշվարկվել է 81.79 մլն.դրամ:

Ջուր

Տարածքի հիմնական գետերն են Ողջին և նրա Գեղի վտակը:

Բացահանքում տեխնիկական ջուր նախատեսվում է վերցնել Գեղի գետից, խմելու ջուրը՝ Գեղի գյուղից: Գեղի գետից արտադրական նպատակներով տարեկան վերցվելու է 45287.9 մ3 տեխնիկական ջուր, իսկ ընդհանուր հանքարդյունահանման համալիրի ջրապահանջը՝ տեխնիկական եւ խմելու ջուրը ներառյալ, հաշվարկվել է 180188.1 մ3/տարի:

Նշենք, որ Գեղի գետից ջրառ է իրականացնում նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Նախագծում նշված չեն Գեղի գետի հիդրոլոգիական տվյալները եւ ռիսկերը, թե ինչ ազդցություն կունենա հանքարդյունաբերությունը այդ ջրային ռեսուրսի վրա թե ծանր մետաղներով աղտոտման, եւ թե ջրառի իրականացման առումով:

Հող եւ ռեկուլտիվացիա

Հողերի ընդհանուր մակերեսը, որոնք հանքավայրի շահագործման արդյունքում կենթարկվեն տարբեր աստիճանի ազդեցության, կազմում է 310.3 հա: Հիմնական ազդեցությունը կրելու են հանքի, ֆաբրիկայի, ճանապարհների և պոչամբարի տեղամասերը և արտաքին լցակույտերի տարածքները: Վերականգնման (ռեկուլտիվացման) ենթակա հողերի մակերեսը կկազմի 95.7 հա, որի ծախսը հաշվարկվել է 77 737 000դրամ:

Բացհանքերի ռեկուլտիվացիա չի նախատեսվում: Դա նախագծում բացատրվում այսպես. «Հնարավոր է նրա պաշարների լրացուցիչ հետազոտությունը և նրա հետագա շահագործումը»:

Բուսականություն

Ըստ նախագծի՝ բացհանքի տարածքում բուսածածկը շատ հազվադեպ է, առանձին տեղամասերում տարածված են մերձալպյան մարգագետինները՝ հացազգիների գերիշխմամբ:

Հարստացուցիչ ֆաբրիկայի (1.9 հա) և պոչամբարի տեղամասերը (18 հա) գտնվում են Քիրս գետի առափնյա արևելյան լանջին և գետի ձորակում:

Պոչամբարի ավազանում՝ Քիրս գետի հովտում պահպանվում է տանձենու երկու կուլտուրական սորտի ծառ: Գետահովտում կան մինչև 5 մետր բարձրությամբ և 10-15 սմ բնի տրամագծով 48 ուռենիներ և 23 կաղնիներ: Բոլոր ծառերի արմատից աճում են 3-4, երբեմն էլ ավելի քանակով ծառաբներ: Պոչամբարի համար նախատեսվող ձորի հյուսիս-արևմտյան լանջը, առանձին կղզյակներով, ծածկված է վրացական կաղնու գերակշռությամբ անտառներով, որտեղ երբեմն պատահում է թխկենին: Անտառային կղզյակները իրար են կապված թփուտներով (սալորենի, մասրենի, ուռենի, գիհի): Գետահովիտի բուսածածկում գերակշռում են հացազգիները, որոնք առաջացրել են համատարած ճմակալում: Հանդիպում է շրեշը, պապլորը, եղեգնը:

Հանքարդյունաբերական համալիրի գլխավոր պլանով հարստացուցիչ ֆաբրիկայի համար նախատեսված տարածքում կա 15 կաղնու ծառեր, որոնց բնի հաստությունը մինչև 10 սմ է, սաղարթի բարձրությունը մինչև 5 մ: Ըստ նախագծի՝ հետազոտված տարածքներում չեն հայտնաբերվել ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ:

Բնության հատուկ պահպանվող տարածք

Հանքարդյունահանման համալիրին ամենամոտ գտնվող հատուկ պահպանվող տարածքներից է Զանգեզուր արգելավայրը, որտեղ հիմնական պահպանվող տեսակը հայկական մուֆլոնն է:

Ըստ նախագծի՝ հանքարդյունաբերական համալիրի տարածքում ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ, ինչպես և կենդանիների ցամաքային միգրացիոն ուղիներ և գոտիներ չեն հայտնաբերվել:

 

Նյութի աղբյուրy՝ ecolur.org:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում