Ավստրալիայում ռոբոտները կովեր կարածեցնեն

Սիդնեյի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները ստեղծել են ռոբոտ, որը կկարողանա անանսուններին արածեցնել, հայտնում է novosti-n.org-ը: Սարքն ունի հատուկ սենսորներ, որոնք օգնում են հայտնաբերել հիվանդ կենդանիներին, գնահատել նրանց մարմնի ջերմաստիճանը, հետևել տեղաշարժին: Սարքը նաև կարողանում է պարզել արոտավայրերի կառուցվածքը և որակը: Մասնագետները կարծում են, որ ռոբոտը կարող է միաժամանակ արածեցնել մինչև 150 կով:Սարքը կենդանիներին պետք է օգնի անվնաս շարժվել ծառերի, ցեխի, ճահիճների մ իջով, բլուրների վրայով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում