Հնագետները պարզել են Սթոունհենջի կառուցման եղանակը

Լոնդոնի համալսարանական քոլեջի հնագետները եւ ուսանողները դաշտային գիտափորձ են անցկացրել՝ պարզելու համար, թե ինչպես է կառուցվել Սթոունհենջը:

Հնագետ Մայք Փարքեր-Փիրսոնի կարծիքով, ամենայն հավանականությամբ, հսկայական քարերը շինհրապարակ են փոխադրվել պտտվող գերաններից անիվներով փայտե սահնակի վրա: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:

Ըստ հնագետների, 10 մարդ կարող էր շուրջ 0.6 մ/վ արագությամբ մեկ տոննա կռշող քար տեղաշարժել: Նեոլիթի դարաշրջանում, երբ կառուցվել է Սթոունհենջը, այդ շրջանում մի քանի հազար մարդ էր բնակվում, ինչը բավարար էր մեծ թվով ծանր քարեր փոխադրելու համար:

Սթոունհենջը կառուցվել է 4-5 հազար տարի առաջ: Կառույցի ամենածանր քարերը 30-40 տոննա են կշռում: Համալիրի վերջնական նշանակությունը մինչեւ այժմ հայտնի չէ:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում