Ուժեղ քամուց պոկվել է Քննչական կոմիտեի շենքի արտաքին երեսպատման թիթեղների մի մասը

Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով վնաս է պատճառվել նաև ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքին։ ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես պոկվել է շենքի հյուսիս-արևմտյան կողմի արտաքին երեսպատման թիթեղների մի մասը։

Կատարվածի մասին ահազանգվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն։ Արդեն իսկ ձեռնարկվում են տեղային վերականգնողական աշխատանքներ։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի նոր շենքի կառուցման եւ հարդարման վրա միլիարդավոր դրամներ են ծախսվել։ «Ժողովուրդ» թերթը գրել է, որ ինչպես ՔԿ շենքի շինարարությունն ու կահավորումը, այնպես էլ երեսապատումն իրականացրել է «ԱԳԱԹ 777» ՍՊԸ-ն, որը կապվում է Կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի անվան հետ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում