Գերմանիայում աճուրդի կհանեն ստեգոզավրի կմախք
Գերմանական Auctionata աճուրդի տունը վաճառքի կհանի ստեգոզավրի կմախք, հայտնում է Luxurylaunches-ը:
5,7 մ երկարությամբ և 2,7 մ բարձրությամբ կմախքը փորձագետները գնահատում են մոտ 2,4 մլն եվրո, նախնական գինը 1,2 մլն եվրո է: Այն կվաճառվի Nature at Home – Prehistorical fossils and minerals աճուրդում մայիսի 28-ին Համբուրգում:
Կմախքը մոտ 150 մլն տարեկան է: Կմախքի ոսկրային նյութի 90%-ը օրիգինալ է, ինչը այն դարձնում է երբևէ բրածոների օրինական շուկա հասած ստեգոզավրի ամենաամբողջական կմախքը:
Գտածոյի քաշը մոտ 850 կգ է: Կմախքը հայտնաբերվել է ԱՄՆ Վայոմինգ նահանգի լեռներում պեղումների ժամանակ: Լոտին կից կան իսկության բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու սերտիֆիկատ: