Ադրբեջանական SOCAR-ն ընդլայնում է վրացական Կուլևիի նավթային տերմինալի հնարավորությունները

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2017 թվականին կավարտվեն Վրաստանում գտնվող Կուլևիի նավթային տերմինալի հզորության մեծացման աշխատանքները, որը պատկանում է ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերությանը։

Ընկերությունում լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ այդ աշխատանքների ավարտից հետո Կուլևիի նավթային տերմինալի հզորությունը ներկայիս 230.000 խորանարդից կհասցվի 320.000-ի։

Աղբյուրը Կուլևիի նավթային տերմինալի ընդլայնումը շաղկապել է Բաքվի նավթավերամշակման գործարանի արդիականացման հետ, ինչից հետո նրա արտադրական հզոորությունը տարեկան 6 միլիոն տոննայից կհասցվի մինչև 7.5 միլիոն տոննայի։

Նավթամթերքի արտադրության մեծացումը բնականաբար կհանգեցնի արտահանման ընդլայնմանը։ Նավթամթերքի մեծ մասը արտահանվելու է Կուլևիի տերմինալի միջոցով։

Կուլևիի նավթային տերմինալի ընդլայնման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են և կավարտվեն հաջորդ տարի։ Կուլևիի նավթային տերմինալը շահագործման է հանձնվել 2008 թվականի մայիսին: Նրա տարեկան հզորությունը կազմում է 10 միլիոն տոննա (3 միլիոն տոննա նավթ, 3 միլիոն տոննա դիզելային վառելիք, 4 միլիոն տոննա մազութ)։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում