Կանադայի իշխանությունները փորձում են Ֆորտ Մաքմյուրեյը մաքրել սև արջերից
Կանադայի իշխանությունները փորձում են ուժեղ հրդեհներից տուժած Ֆորտ Մաքմյուրեյ քաղաք-ամրոցը մաքրել սև արջերից, գրում է bbc.com-ը:
Ավելի վաղ քաղաքի բոլոր 80 հազար բնակիչները տարհանվել էին. հչդեհը ոչնչացրել է քաղաքի մի հատվածը:
Արջերը լցվել են քաղաք, քանի որ հրդեհների հետևանքով ոչնչացել է նրանց բնակտարածքն այն ժամանակահատվածում, երբ նրանք արթնանում են քնից:
Բացի դրանից, քանր որ քաղաքի բնակչությունը շտապ է տարհանվել, տներում ուտելիք է մնացել, ինչը նույնպես գրավում է արջերին:
Ձկնային ռեսուրսների և վայրի բնության պահպանության աշխատակիցները պարեկություն են անում քաղաքում և փնտրում են կենդանիներին: Իշխանությունների տվյալներով՝ նրանց քանակը հասնում է մոտ 40 հազարի:
Սպասվում է, որ տարհանված բնակիչները կվերադառնան հունիսին:
