Շրի Լանկայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի

Շրի Լանկայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի, գրում է RIA Novosti-ն:

Վերջին տվյալներով՝ աղետը հարվածել է 500 հազար մարդու, մոտ 200 հազար մարդ շարունակում են մնալ ժամանակավոր ապաստարաններում:

Արանեյեյքի շրջանում իշխանությունները շարունակում են փնտրել փլատակների տակ մնացած մարդկանց: Նրանց տվյալներով` փլատակների տակ կարող է գտնվել մոտ 140 մարդ:

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ հորդառատ անձրևները կշարունակվեն երկրի մի շարք շրջաններում, և նոր ջրհեղեղների ու սողանքների սպառնալիքը պահպանվում է:

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում