Տոկիոյում 2 գերմանացի բարձրացել են կամրջի 120 մետր բարձրությամբ հենարանի վրա

Տոկիոյի ոստիկանությունը կալանավորել է 2 երիտասարդների՝ Գերմանիայի 19-ամյա քաղաքացիների, ովքեր բարձրացել են Rainbow Bridge կամրջի հենարանի վրա, հայտնում է Kiodo գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ կալանավորվածներից մեկը հայտարարել է, որ բարձրացել է մոտ 120 մետր բարձրությամբ հենարանի վրա շրջապատի տեսարաններով հիանալու համար:

Ոստիկանությունը պարզել է, որ երիտասարդները լուսանկարներ են արել՝ անտեսելով ճապոներեն և անգլերեն նախազգուշացումը այն մասին, որ չի կարելի այնտեղ բարձրանալ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում