Աշխարհի ամենաաղտոտված երկրները

Աղբը և կեղտոտ միջավայրը մարդուն սպանում են դանդաղորեն: Աշխարհի ամենաաղտոտված երկրներն են`

  1.       Պերու: Խոտը երբեք չի կանաչում:

Պերուի բնապահպանակնա խնդիրներն են` անտառահատումները, հողի դեգրադացիան, ջրի և օդի աղտոտումը: Պերուում ջրի աղտոտման պատճառը հիմնականում  պայմանավորված է արդյունաբերական թափոնների հետ: Պերուն ունի 1,746 խորանարդ կիլոմետր վերականգնվող ջրի աղբյուր: Դրանց 7 տոկոսը արդյունաբերական գործողությունների համար է, 86 տոկոսը օգտագործվում է հողագործության համար: Լիմայում և Պերուում ավտոմոբիլային և արդյունաբերական թափոնները օդի աղտոտման պատճառ են հանդիսանում, որը շատ լուրջ խնդիր է մայրաքաղաքում:

      2. Պակիստան: Մաքրությունը նոր Առաքինություն է:

Պակիստանում շատ քիչ ուշադրություն են դարձնում բնապահպանական խնդիրներին: Խմելու ջուրը և սանիտարական անմխիթար վիճակը այս երկրի հիմնական խնդիրներն են: Պակիստանի բժշկական հետազոտական խորհրդի կողմից անցկացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդկանց հիվանդությունների հիմնական պատճառը աղտոտված ջրի օգտագործումն է: Պակիստանի ամբողջ բնակչության 38 տոկոսը ջուրը ստանում է կեղտոտ խողովակների միջոցով:

3.      Քուվեյթ:

Նավթը աղտոտում է Քուվեյթի անապատների մեծ մասը: Քուվեյթում մնացած տանկերը դեռ աղտոտում են երկիրը և ոչնչացնում Քուվեյթի բնապահպանությունը, չանայած պատերազմից անցել է  արդեն 10 տարի:  1991 թվականից Քուվեյթի երեխաները բուժվում են լեյկեմիայից:

4 .      Սաուդյան Արաբիա:

Սաուդյան Արաբիան աղտոտված է  մի քանի գործոնների հետևանքով: Օրինակ` 1991 թվականի Պարսկաստանի պատերազմի ընթացքում օգտագործվեց 910 միլիոն լիտր նավթ, ինչը  աղտոտեց Սաուդյան Արաբիայի  ջրային տարբեր հատվածներ: Ընդերքի ջուրը ևս աղտոտված է և պիտանի չէ օգտագործման համար:

Քուվեյթի նավթի հանքերը աղտոտում են Սաուդյան Արաբիայի օդը: Շատ տեսակներ արդեն վտանգված են`  որսորդության և բնական ռեսուրսների ոչնչացման հետևանքով:

5.        Եթովպիա: Սիրեք հողը:

Հողի աղտոտումը պատկանում է Եթովպիայի մի շարք բնապահպանական խնդիրների շարքին: Քիմիկատները  տարածվեցին կրակի նման:

Շատ ֆերմերներ սովոր չէին օգտագործել և կառավարել թունաքիմիկատները և պարարտանյութերը, ինչն էլ մին օրս խնդիր է:

6 .       Ռուսաստան:      Ռուսաստանում  աղտոտվածությունը պայմանավորված է երկրում գաղտնի արդյունաբերության և ռազմական  առումով զարգացմամբ: Ռուսաստանն է օզոնի շերտի քայքայման պատճառը, քանի որ աշխարհում այն  հիմնական երկիրն է, որն արտադրում և սպառում է օզոնը ոչնչացնող նյութեր:

7.    Ինդոնեզիա:

Այստեղ բնապահպանական խնդիրները կապված են բնակչության արագ աճի հետ: Այդ երկրի վերածումը արդյունաբերական երկրի նույնքան արագ եղավ, որքան նրա բնակչության աճը:

Ինդոնեզիայի շրջակա միջավայրը ամեն օր վնասվում է արդյունաբերության պատճառով: Բնապահպանության և բնական ռեսուրսների մասին օրենքները ընդունվել են Սենատի կողմից, բայց դրանք լավ չեն իրականացվում:

8.       Հնդկաստան: Երբ գետերը մահանում են:

3 միլիարդ լիտր թափոնը  կատակ բան չէ:  Ամեն օր 3 միլիարդ թափոն նետել գետերը, հավասար է սպանել մի ամբողջ երկրի բնակչությունը: Քաղաքային թափոնների 80 տոկոսը մարդիկ նետում են գետերը: Հնդկաստանի գրեթե բոլոր ջրային վայրերը պիտանի չեն օգտագործման համար:

9   Չինաստան:

Չինաստանը աշխարհում հայտնի է որպես ամենամեծ արդյունաբերական ուժ ունեցող երկիր: Այն ցույց է տալիս արդյունաբերական հզորության և շրջակա միջավայրի աղտոտվածության նկարագիրը:

Այսօր մարդկանց առորջությունը վտանգված է աղտոտվածության պատճառով, որն առաջանում է արդյունաբերական թափոնների հետևանքով:

Իշխանությունը հասկանում է, որ աղտոտման հետևանքով վնասված շրջակա միջավայրի վերականգման համար տասնյակ տարիներ են հարկավոր:

10    Ամերիկյան երազի մյուս կողմը:

Աշխարհի  ամենամեծ աղտոտողը ԱՄՆ է: Որպեսզի ակնառու լինի,  թե որքանով է ԱՄՆ-ն որքան է աղտոտում Երկիրը,  հետևյալ համեմատությունն են անում. Բրիտանիայում ջերմոցային թափոնների 3 տոկոսը  գնում էմթնոլորտ: Հնդկաստանը նույնքան է աղտոտում, որքան ԱՄՆ-ն, բայց Հնդկաստանի բնակչությունը 15 անգամ ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը: Այսպիսի թվերով կարելի է ասել, որ ԱՄՆ տալիս է ավելի կանաչ արոտավայրեր,որոնք ծածկված են աղտոտիչներով:

  Աղբյուր`  http://crunkish.com/  
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում