Գյուղատնտեսության նախարարությունում քննարկել են Անտառային օրենսգրքի փոփոխությունները

Օրերս ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հրավիրել էր հանդիպում` ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի կողմից ներկայացված «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման նպատակով, տեղեկացնում  է ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքը։

Քննարկմանը ներկա էին Կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ:

Մինչ այս հանդիպումը օրենքի նախագիծը քննարկվել էր Դիլիջանում անցկացված աշխատանքային քննարկման ժամանակ:

Հանդիպման ընթացքում մասնակիցները արտահայտեցին իրենց կարծիքներն ու տեսակետները օրենքի նախագծի վերաբերյալ: Նախարար Սերգո Կարապետյանը ծանոթացավ ներկայացրած առաջարկություններին և բարձրացված հարցերին: Որոշվեց շարունակել քննարկումները մասնագետների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և արդյունքները ներկայացնել ՀՀ վարչապետին` խնդրին իրավական ճիշտ լուծում տալու նպատակով։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի ներկայացրած ՀՀ անտառային օրենսգրքում եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններին, որով թույլատրվում է անտառում կառուցապատում իրականացնել, եւ հանվում է անտառային տոմս հասկացությունը: Օրինագծերն այժմ ՀՀ Ազգային ժողովում են:

Օրացույց
Ապրիլ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում