Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում.
Մայիսի 10-ին, 13-14-ը առանձին շրջաններում առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին, 11-12-ը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 11-12-ը առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում.
Մայիսի 11-12-ը առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ: 13-15-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

