10 ամենավտանգավոր մարդասպան ձկները (Ֆոտո)

10. Պակու

Pacu-Fish-Teeth

Պակուն մոտ 1 մետր երկարությամբ, 25 կգ ծանրություն ունեցող ձուկ է, որի ատամները շատ նման են մարդու ատամների: Նախկինում պակու կարելի էր հանդիպել միայն Ամազոնի ջրերում, սակայն այժմ նաև Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում: Սրանք նաև օգտագործվում են սպորտային ձկնորսության մեջ որպես թիրախ: 1994թ.-ին Նոր Գվինեայում երկու առանձին հարձակումներ են տեղի ունենում ձկնորսների վրա ինչ-որ առեղծվածային արարածի կողմից, որի արդյունքում ձկնորսները մահանում են արյունաքամ լինելով: Սրա մասին իմանալով` հայտնի ձկնորս Ջերեմի Ուեյդը մեկնում է այն նույն լիճը, որտեղ պատահել էին հարձակումները, որպեսզի բռնի այդ արարածին: Նրան հաջողվում է բռնել տարօրինակ արտաքինով այդ ձկանը` հսկայական պակուին:

9. Հսկայական սղոցաձուկ

Sawfish1
Երբ մենք մտածում ենք, որ կարող ենք հարձակման ենթարկվել հսկայական մարդասպան ձկների կողմից, պատկերացնում ենք, որ դրանք կարող են մեզ կծել, կուլ տալ կամ քաշել ջրի տակ: Սակայն ձկան այս տեսակը` հսկայական սղոցաձուկը, որի երկարությունը մոտ 7 մետր է, իր մոտ 2,5 մետր երկարություն ունեցող կտրող սայրերով վիթխարի սղոցանման ելուստով, այլ կերպ է վարվում իր զոհերի հետ: Հայտնի է, որ սղոցաձուկը չի հարձակվում մարդկանց վրա, սակայն դրանց վատ տեսողությունն ու իրենց սահմանը պաշտպանելու հատկությունը մարդկանց համար կարող է իսկապես վտանգավոր լինել: Միայն տեսքը չէ, որի պատճառով սղոցաձուկը ստացել է իր անունը, այն նաև բառացի կարող է մասնատել մարմինը, ինչպես սղոցը: Այս ձկնատեսակը կարող է հանդիպել ինչպես գետերում, այնպես էլ լճերում, և ամենավատն այն է, որ սրանց հնարավոր է չնկատել, մինչև որ նրանք չհարձակվեն, բայց այդ ժամանակ արդեն ուշ լինի:

8. Տափակագլուխ լոքո

060709Sz
Մոտ 1,5 մետր երկարություն ունեցող և 55 կգ կշիռ ունեցող այս տափակագլուխ լոքոն Հյուսիսային Ամերիկայում հանդիպող լոքոյի ամենամեծ տեսակն է: Այս ձուկը սարսափելի գիշատիչ է, որը կարող է հարձակվել այլ ձկների, կաթնասունների և ջրային թռչունների վրա:
Տափակագլուխ լոքոն լողում է Միսսուրիի ջրերում: Սրա արագությունը բավականին մեծ է, և դժվար է նրա ձեռքից պրծնել ու զոհը չդառնալ: Երբեմն ձկնորսների և լողորդների` ջրում խեղդվելու չբացահայտված դեպքերը վերագրվում են այս սարսափելի ձկներին: Հայտնի է այն փաստը, որ այս ձկնատեսակն իր կյանքի ընթացքում անընդհատ աճում է, որը նշանակում է, որ հնարավոր է գոյություն ունեն ավելի մեծ չափսերի տափակագլուխ լոքոներ, որոնց դեռևս չեն որսացել:

7.Պայարա (վամպիր կարաչին)

Payara 1

Պայարան այնքան զարհուրելի ձկնատեսակ է, որ դրան կարելի է նկարագրել որպես ձկան տեսքով Կոմս Դրակուլա կամ սրատամ ջրային վագր: Դրանց երկարությունը կարող է հասնել մինչև 1.3 մետրի, իսկ քաշը` մինչև 13.5 կգ-ի: Նա իր ժանիքները, որոնք կարող են հասնել մինչև 15 սանտիմետրի, խրում է զոհի մարմնի մեջ: Ամազոն գետում մարդկանց լողը կարող է նրանց համար վերջանալ իրենց մահով, քանի որ այս ձկներին հանդիպելու դեպքում դրանք կարող են իրենց ժանիքները խրել մարդու սրտի կամ թոքերի մեջ: Այս ձկնատեսակը այժմ շատ է օգտագործվում սպորտային ձկնորսության մեջ: Իսկ սրանց նաև «Հաննիբալ պիրանյա» են կոչում, քանի որ դրանք նաև որսում են պիրանյաներին` իրենց ցեղատեսակի ձկնատեսակ:

6. Վոլագո Ատտու լոքո

Wallago Attu 046

Վոլագո Ատտուները սարսափելի ձկներ են, որոնց կարելի է հանդիպել հարավասիական, հնդկական և աֆղանական ջրերում: Սրանց երբեմն նաև անվանում են «շնաձուկ-լոքո»: Այս ձկան երկարությունը կարող է հասնել մինչև 2.5 մետրի, իսկ նրա բերանը լիքն է մանր, սուր, թեք ատամներով: Նա հրաշալի կարողանում է քողարկել իր մարմինը գետի ջրերում և ունի հզոր լողակներ, որոնց միջոցով գետերի ջրերով լողալով հարձակվում է պատահած ցանկացած զոհի վրա: Ձկան այս տեսակից հիմնականում վախենում են գյուղացիները, քանի որ սրանք հարձակվում են ջրերին մոտ կանգնած երեխաների վրա:

5. Ատլանտյան սագաձուկ

Sladenia Shaefersi 600-1

Գարշելի տեսք ունեցող այս ձկան երկարությունը կարող է հասնել մինչև 1,9 մետրի, իսկ քաշը` մինչև 32 կգ-ի: Սագաձուկը քողարկված լողում է քարերի արանքով և զոհի մոտենալուն պես հարձակվում է դրա վրա: Լողորդը դժվարությամբ կարող է դուրս պրծնել սրա ճանկերից, իսկ ամենավտանգավորն այն է, որ այս ձուկը կարող է կուլ տալ նույնիսկ հսկայական զոհերի, քանի որ նրա ստամոքսը զբաղեցնում է ամբողջ մարմինը:

4. «Գողիաթ խմբավորող»

Tumblr Lhwfxsqux81Qfjatro1 500

Այս ձկնատեսակը միայն իր հսկայական չափսերով արդեն իսկ սարսափելի է: Այն կուլ է տալիս այն ամենն, ինչ իր ճանապարհին հանդիպում է: Սրա քաշը կարող է հասնել մինչև 454 կգ, իսկ երկարությունը` 4.9 մետրի: Նա ունի հսկայական կլորավուն բերան, որով կարող է կուլ տալ նույնիսկ մարդուն: Մեծ սպիտակ շնաձկից և հսկայական լոքոյից հետո թերևս սա երրորդն է, որ կարող է առանց մեծ ջանքերի մարդուն հեշտությամբ ուտել:

3. Հսկայական օձագլուխ

Dsc06511 Exposure

Հսկայական օձագլխի երկարությունը կարող է հասնել մինչև 1.3 մետրի, քաշը` 22.7 կգ-ի: Սրանք զարհուրելի գիշատիչներ են, որոնք կարող են ոչնչացնել իրենց հանդիպած յուրաքանչյուր միջին չափի կենդանու: Հսկայական օձագլուխներն ունեն սուր կտրող ատամներ և մկանուտ մարմին: Սրանք վտանգավոր վնասվածքներ են հասցրել բրինձ հավաքող աշխատողների, լողորդների և ձկնորսների, ովքեր հայտնվել են ձկան տարածքում: Նրանք շատ ավելի ագրեսիվ են, երբ պաշտպանում են իրենց ձագերին: Ցավոք, այս արարածների պատճառով գրանցվել են նաև երեխաների մահվան դեպքեր:

2. Գրենլանդական շնաձուկ

Slowest-Shark-Eats-Sleeping-Seals-Greenland 58307 600X450

Մենք հաճախ պատկերացնում ենք, որ շնաձկներին կարելի է հանդիպել տրոպիկական ջրերում, և կարծում ենք, թե հյուսիսային ջրերում ավելի ապահով է, սակայն նույնիսկ արկտիկական ջրերում հնարավոր է չխուսափել շնաձկների հարձակումից: Այս գիշատչի երկարությունը կարող է հասնել մինչև 6 մետրի: Այս շնաձկները նույնիսկ սպիտակ արջեր և հյուսիսային եղջերու են կարողանում որսալ:

1. Վիրաբույժ ձուկ

Surgeonfish-Brown-500
Վիրաբույժ ձկների ավելի քան 100 տեսակ է բնակվում տրոպիկական ջրերում Սրանք համարվում են ամենագեղեցիկներից: Այնուամենայնիվ, սուզորդներին պետք է խորհորդ տալ, որ հեռու մնան այս մոտ կես մետր երկարություն ունեցող գեղեցիկ արարածներից: Նրանց պոչի հատվածում կտրող նշտարանման սայրեր կան, որոնք այս ձկներն օգտագործում են իրենց տարածքները պաշտպանելու համար: Նրանք կարող են հեշտությամբ անդամահատել մարդկանց, իսկ արյունահոսությունը ինչպես կարող է մահվան պատճառ դառնալ, այնպես էլ կարող է գրավել մարդակեր շնաձկներին: Այնպես որ, զգույշ եղեք:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում