Աշխարի 10 ամենագեղեցիկ ձկները (Ֆոտո)

1. Մանդարինոկ

Մանդարինոկները փոքր, շատ գեղեցիկ ձկներ են, որոնք բնակվում են Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում գտնվող բուստախուտներում:

2. Կայսրական հրեշտակներ

Կայսերական հրեշտակը ամենագեղեցիկ բուստի ձկներից մեկն է, որը կյանքի ընթացքում փոխում է իր գույները: Սկզբում նա ունենում է սպիտակ և երկնագույն գծերով սև մարմին: Մեծ ներկայացուցիչների մարմինը վառ-մանուշակագույն է մոտավորապես 25 բարակ դեղնա-նարնջագույն գծերով: Գլխի վերևի մասը ձեռք է բերում զմրուխտի, իսկ ներքևի մասը կարմիր գույն:
Կայսրը բնակվում է Հնդկա-Խաղաղօվկիանոսային տարածաշրջանում:

Կայսրական հրեշտակներ

3. Ձկնիկ-առյուծ

Այս ձուկը օվկիանոսի հատակի ամենաթունավորներից է: Իր թույնը նա օգտագործում է ուտելիք հայթայթելու համար: Մարդու համար այս ձկան թույնը մահացու չէ: Բնակվում են Հնդկա-Խաղաղօվկիանոսային տարածաշրջանի բուստախուտերի մոտակայքում:

Ձկնիկ-առյուծ

4. Ծաղրածու մեջկապոզ

Ծաղրածու մեջկապոզն ունի արտահայտված վառ գույներ և բնակվում է բուստախուտերում: Անվանումը ստացել է մեջքի լողաթևի բավական հզոր փշի պատճառով:

Ծաղրածու մեջկապոզ

5. Մերկախռիկներ

Մերկախռիկները՝ փորոտանի մոլյուսկներ են, հատակի բնակիչներ: Ունեն ֆանտաստիկ գույներ և գունային նախշեր: 

Մերկախռիկներ

6. Դիսկուս

Այս ձուկն այկ կերպ անվանվում է «Ակվարիումի թագավոր»: Դիսկուսը ամենագեղեցիկ արևադարձային ձկներից է:

Դիսկուս

7. Պիկասսոի մեջկապոզը

Պիկասսոի մեջկապոզը ապրում է տաք ծանծաղ տեղերում, խուտերի մեջ և մոտակայքում, որտեղ բազմաթիվ ստորջրյա ժայռերի ճեղքերում կարողանում է հայթայթել իր կերակուրը: Բնակվում է Հնդկա-Խաղաղօվկիանոսային տարածաշրջանում և Արևելյան Ատլանտիկայում՝ Սենեգալից մինչև Հարավ Աֆրիկա:

Պիկասսոի  մեջկապոզը

8. Մավրիտանական կուռքը

Մավրիտանական կուռքը ամենասիրված ակվարիումային ձկներից է: Սակայն այս ձկներին դժվար է խնամել: Փակ տարածքում նա երկար չի ապրում: Բնական պայմաններում այս տեսակը լայն տարածված է է Հնդկա-Խաղաղօվկիանոսային տարածաշրջանի արևադարձային և ավելի բարեխառն ջրերում:

Մավրիտանական կուռքը

9. Ձկնիկ-ծաղրածու

Ձկնիկ-ծաղրածուները հաճախ են հայտնաբերվում Խաղաղ և Հնդկական օվկիանոսների տաք ջրերում: Յուրահատուկ անվանումը ծագում է ձկնիկի ուրախ գույներից և աշխույժ վարքից:

Ձկնիկ-ծաղրածու

10. Ձկնիկ-թութակ

Իր անվանումը ստացել է թռչնային քթի պատճառով, որով նա կոտրում և ուտում է ոչ մեծ անողնաշարավորներին:

Ձկնիկ-թութակ

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում