Խնկածաղիկ. Դեղաբույսեր

Խնկածաղիկ (լատ.՝ Origanum), զվիրակ, մակերան, կատավան, մարեմ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 5-7 (այլ տվյալներով՝ 8-9), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ խնկածաղիկ սովորական (O. vulgare)։

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում, բացատներում, թփուտներում, մարգագետիններում և տափաստաններում (մինչև վերին լեռնային գոտի)։ Արմատը սողացող է։

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, աղաղանյութեր, կարոտին (A-նախավիտամին), վիտամին C, ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են նյարդային, ստամոքսաղիքային և շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ։ Օգտագործում են նաև որպես բուրավետ թեյի բաղադրամաս և համեմունք՝ սննդի արտադրության, լիկյորների արտադրության մեջ։ Մեղրատու է։ Լայնորեն օգտագործվում է նաև հեպատիտների, դեղնուկների, սուր և քրոնիկական բրոնխիտների, բրոնխէկտազիաների, հազի, ցավոտ դաշտանի, սեռական բարձր գրգռվածության դեպքերում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում