Երիցուկ. Դեղաբույսեր

Երիցուկը (լատ.՝ Matricária) բարդածաղկավորների ընտանիքին պատկանող մինչև 30 սմ բարձրության հասնող միամյա խոտաբույս է։

Հին ժամանակներից մինչ մեր օրերն ամպագույն երիցուկը (լատ.՝ Chamomilla recutita) համարվել է հավատի, հույսի, սիրո խորհրդանիշ։ Այն հուսադրում է մոլորյալ մարդկանց, վերականգնում վիրավոր սիրտը, հավատ ներշնչում ապագայի հանդեպ։ Դա ճիշտ է, քանի որ այս ծաղկի բույրն ունի սթրեսային վիճակից հանելու հատկություն։

Ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ։ Ծաղիկները։ Թուրմ (ներքին). ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների, լյարդի և լեղուղիների հիվանդությունների, փքանքի (մեթեորիզմ), ստամոքսի կծկումների (սպազմ) ժամանակ։ Հոգնաների ձևով. կոլիտների և թութքի ժամանակ։

Ողողումների ձևով. լնդերի, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումների ժամանակ, անգինաների դեպքում։

Թրջոցների ձևով. էկզեմայի, խոցերի, թարախաբշտերի, ռենտգենյան ճառագայթներից այրվածքների ժամանակ։

Տաք թրջոցների ձևով. ռևմատիզմի, պոդագրայի, արթրիտների, վնասվածքների ժամանակ։

Փոշին` ժողովրդական բժշկության մեջ. միգրենի դեպքում։

Մտնում է բազմաթիվ կոսմետիկ նյութերի և պատրաստուկների կազմի մեջ։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում