Եզան լեզու. Դեղաբույսեր

Եզան լեզուն (լատ.՝ Plantágo) ջրախոտազգիների ընտանիքին պատկանող միամյա, երկամյա, բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 260 (այլ տվյալներով 150) տեսակ:

Հանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում, իսկ առաջին երկուսը՝ ՀՀ բոլոր մարզերում։ Աճում է ավազոտ ու աղուտ խոնավ հողերում, անտառի բացատներում, մարգագետիններում, ճանապարհների, գետերի, առուների եզրերին, աղբոտում է ցանքերը։

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի տերևները և սերմերը, երբեմն՝ նաև արմատը։ Ունի ընդհանուր հանգստացնող, ճնշումն իջեցնող, խորխաբեր, խորխը ջրիկացնող, վերքը լավացնող, մանրէասպան, հյուսվածքների ամբողջականությունը վերականգնող ազդեցություններ:

Հայտնի է, որ նախկինում մարդիկ այն կիրառում էին վերքերը բուժելու և որպես օձի կծածի դեմ միջոց. արդյունավետությունը կարծես թե գիտականորեն հիմնավորված է:

Կիրառվում է բրոնխիտների, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, թոքերի պալարախտի, գաստրիտների, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների (ցածր կամ բարձր թթվայնության պայմաններ) դեպքում։ Բույսի ջրաթուրմը և թարմ հյութը օգնում են վերքերի արագ մաքրմանը և սպիացմանը։ Թարախային վերքերի, չիբանների ժամանակ լավ լվացված, թարմ տերևը օգտագործվում է թրջոցի ձևով:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում