Գազար. Դեղաբույսեր

Գազար (լատ.՝ Daucus), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։

Հայտնի է մոտ 60, Հայաստանի Հանրապետությունում՝ 1 տեսակ՝գազար վայրի (D. carota)։

Մշակության մեջ տարածված է գազար մշակովին (D. sativus)։ Օգտագործում են սննդի մեջ (թարմ, եփած, պահածոյած) և որպես դեղամիջոց՝ սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության և այլ դեպքերում։

Հանդիպում է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է թփուտներում, խոտածածկ լանջերին, առաջացնում է գազարի ինքնուրույն բուսուտներ, երբեմն աղբոտում է ցանքերը։

Բժշկության մեջ օգտագործել են գազարի սերմերը, արմատը և տերևները։

Հայկական բժշկության մեջ գազարն օգտագործել են ստամոքսի, լյարդի, փայծախի բորբոքային հիվանդությունների, սեռական թուլության, ջրգողության, գոտկային ցավերի, արգանդի բորբոքումների, աղեփքանքի, մարսողության խանգարման, ականջացավի, թոքաբորբերի, սննդախանգար խոցերի, աչքի սպիտակափառության, դաշտանի խանգարման, երիկամի բորբոքումների, ջղացավության և ձվաբջջի թերզարգացման բուժման համար։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում