Ալոճենի. Դեղաբույսեր

Ալոճենին (լատիներեն անվանումը՝ Crataegus L., հայկական տարանունները՝ ալոճի, ալուչ, հալոճի, սզնի), վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճյուղերով։ Ալոճենու տերևները պարզ են հերթադիր։ Ծաղիկները սպիտակ են, երբեմն էլ կարմրավուն։ Պտուղները մանր են, կարմրաբոսոր, 3-4 սերմերով։ Ցեղի անունը ծագել է հունարեն «Կռատաիոս» բառից, որ նշանակում է ուժեղ։

Վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է, կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճյուղերով։ Տերևները պարզ են, հերթադիր կտրտված եզրերով։ Ծաղիկները սպիտակ են, երբեմն էլ կարմրավուն։ Պտուղները մանր են 8-10մմ տրամագծով, կարմրաբոսոր, ալրանման պտղամսով, 3-4 սերմերով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղակալում՝ օգոստոսին։

Բուժման նպատակով օգտագործում են բույսի ծաղիկները և հասուն պտուղները։

Ավիցեննան դեղաբույսը օգտագործել է բերանի խոռոչի և կոկորդի բորբոքումների և ստամոքսի սուր ախտահարումերի ժամանակ։ Ամիրդովլաթը նշում է, որ ալոճի սերմերի եփուկն ամրացնում է լնդերը, ատամները, կտրում է արյունահոսությունը, առաջ բերում փորկապություն, վերացնում դեղնությունը, ուժեղացնում լյարդն ու ստամոքսը, իսկ սպեղանու ձևով բուժում է մաստիտը։

Ալոճի ծաղիկներից և պտուղներից պատրաստված դեղամիջոցները ուժեղացնում են սրտամկանի կծկումները, բարելավում սրտի և ուղեղի արյան շրջանառությունը, վերացնում անոթային սպազմը, սրտի շրջանի ցավերը, կանոնավորում սրտի ռիթմը, առաջ բերում տևական հանգստացնող ներգործություն։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Ալոճենու պտուղներն ուտում են ինչպես թարմ, այնպես էլ չորացած վիճակում։ Դրանցից պատրաստում են կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ, կարամել։ Աղացած պտուղները խառնում են ալյուրին՝ հացին հաճելի համ տալու նպատակով։ Պտուղները և տերևները փոխարինում են թեյին և սուրճին։ Ալոճենին հիանալի դեկորատիվ ծառ է, մեղրատու, ամուր բնափայտով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում