4 էկզոտիկ միրգ, որոնց գոյությանը հավատալը անհնարին է (ֆոտոշարք)
Ֆեյջոա
Այս օվալաձև միրգը կանաչ բարակ կեղև ունի ու հատիկավոր փափուկ միջուկ: Ֆեյջոան հարուստ է C վիտամինով, ինչպես նաև B վիտամինով, և հատկապես համեղ է եփված վիճակում: Ֆեյջոան չափազանց դիմացկուն է և սենյակային ջերմաստիճանի տակ կարող է մի քանի օր պահպանվել: Այնուամենայնիվ, ցանկալի է, որ հում վիճակում այն ուտվի քաղելուց անմիջապես հետո, քանի որ մնալով, այն դառնանում է:
Վիշապի միրգ
Վիշապի միրգը հայտնի է նաև որպես պիտայա: Այս մրգից կարելի է գտնել Ասիայում, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում: Ամերիկաներում այս միրգն ավելի թթու է, Ասիայում՝ ավելի քաղցր: Պիտայան առողջարար է իմունային համակարգի ու մարսողության համար: Միրգը հայտնի է նաև արյան մեջ գլյուկոզայի նվազեցման իր ունակությամբ, ինչը առողջարար է երկրորդ տիպի շաքարախտի հիվանդների համար։
Նոնի
Կար ժամանակ, որ Նոնին շուկայում մեծ պահանջարկ ուներ իր առողջարար հատկությունների շնորհիվ: Այս մրգի պահանջարկը շատ մեծ է ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ֆիլիպիններում ու Հարավային Ասիայի այլ երկրներում: Նոնին հարուստ է մանրաթելերով, վիտամին A-ով, երկաթով ու կալցիումով: Այս միրգը կարելի է ուտել ինչպես հում, այնպես էլ պատրաստած, նույնիսկ համեմված աղով: Օգտագործվում է նաև դրա հյութը:
Ռամբուտան
Այս տարօրինակ տեսքով միրգն ասես մորթով պատված ելակ լինի: Ռամբուտան հարուստ է սպիտակուցներով, ճարպերով, երկաթով, կալցիումով, ածխաջրերով, վիտամին C-ով ու ֆոսֆորով: