Լոռվա անտառների սպանդը (տեսանյութ)
Ձեր ուշադրության ենք ներկայացնում երկու ամբողջական տեսանյութ, որոնք արվել են Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների կողմից, «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում իրականացրած առաջին դաշտային աշխատանքների ժամանակ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի և Եղեգնուտի անտառտնտեսությունների մի քանի տեղամասերի տարածքում։
Երկու օրվա դիտարկումների ընթացքում հայտնաբերեցինք 1000-ից ավել անօրինական հատված ծառ, որոնցից շուրջ 500-ը թարմ հատումներ էին։ Այդ ծառերի մեծամասնությունը աճում էին 30 աստիճանից բարձր թեքություն ունեցող լանջերին, որտեղ ընդհանրապես հատումներ իրականացնել չի կարելի։
