Երիտասարդ կենսաբանները կազմակերպում են հանրային աղբահավաք

Ապրիլի 22-ին՝ «Երկրի օր» միջազգային բնապահպանական օրվա կապակցությամբ, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Սևան» ազգային պարկի տարածքում կազմակերպում է հանրային աղբահավաք, որի մասնակցության համար անհրաժեշտ է նախօրոք լրացնել դիմում հայտը:

Մասնակից երիտասարդների տեղափոխումը կազմակերպվելու է Երևանից:

Աղբահավաքի ընթացքում դաշտային պայմաններում անց են կացվելու նաև սեմինար-քննարկումներ հետևյալ թեմաներով՝

• Բնության մեջ վարվելակերպի սկզբունքներ
• Աղբի վերամշակման ալտերնատիվ տարբերակներ:

Երկրի օր բնապահպանական շարժումն առաջին անգամ նշվել է 1970 թվին` նպատակ ունենալով բարձրաձայնել և իրազեկել հանրությանը բնապահպանական միջազգային խնդիրների վերաբերյալ, իրականացնել տարաբնույթ միջոցառումներ` ուղղված գլոբալ մարտահրավերների (կլիմայի փոփոխություն, կայուն զարգացում և այլն) լուծմանը: Այս տարիների ընթացքում շարժումը ոգեվորում և խրախուսում է մարդկանց՝ ավելի հոգատար վերաբերմունք ունենալու շրջակա միջավայրի նկատմամբ:

Այս տարի Երկրի օրը իրականացվում է «Ծառեր՝ երկրագնդի համար» կարգախոսի ներքո:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում