Աշխարհի ամենահազվագյուտ կենդանիները (ֆոտոշարք)

Գավիալ – կոկորդիլոսների ամենահազվադեպ հանդիպող տեսակն է: Նրանք տարբերվում են երկար բերանով, սուր ատամներով և քթի վրա սերտաճումով: Մարդու համար վտանգավոր չեն, հիմնականում սնվում են ձկներով: 1970թ.-ին գրեթե բոլոր գավիալները վերացվել էին, սակայն Հնդկաստանում նրանց սկսեցին բազմացնել անազտության մեջ, որպեսզի կարողանան պահպանել այս տեսակը: Վերջին 40 տարի ընթացքում գավիալների թվաքանակը 70-ից 1500 դարձավ:

Նարվալ – ծովային կաթնասուն կենդանի է, չնչին նմանություն ունի դելֆինի հետ: Ի տարբերութուն վերջիններիս, նարվալներն ունեն կլորավուն գլուխ երկար սպիրալաձև եղջյուրով: Այդ եղջյուրի առկայության նպատակը դեռևս անհայտ է: Այն շատ փխրուն է և պիտանի չէ որսի համար:

Թիկնոցավոր վահանակիր– հանդիպում է Արգենտինայում, չոր մարգագետիններում և հարթ ավազեպատ տարածքներում: Սնվում են մրջյուններով և իրենց բույները փորում են մրջնաբույների մոտ: Իրենց անվանումը ստացել են յուրօրինակ պատյանի համար: Վախի դեպքում վահանակիրը կարող է մի քանի վայրկյանների ընթացքում մտնել հողի մեջ: Վայրի բնության մեջ գրեթե չեն հանդիպում, բայց նրանց կարելի է տեսնել արգելանոցներում, ինչպես նաև Lihué Calel ազգային պարկում:

Մինոգի – սարսափելի էակներ են: Այս պարազիտները նման են մեծ տզրուկների և ունեն մեկ մետր երկարություն: Սնվում են ձկներով: Նրանց մարսողականությունը արտաքին է, այսինքն մինոգները հատուկ նյութ են բաց թողնում զոհի մեջ և ուտում են արդեն մարսված պրոդուկտը: Մինոգներից ընդհանուր առմամաբ կա 40 տեսակ:

Գոտապոչեր – մողեսների շատ հազվագյուտ տեսակ է: Բնակվում են Աֆրիկայի ամենաչոր շրջաններում: Նրանց յուրահատկությունը վահանանման մեջքի մեջ է: Ամենամեծ տեսակները մոտ կես մետր երկարություն ունեն: Գոտապոչերի տարբեր տեսակներ տարբերվում են արտաքին հատկանիշներով: Փոքրիկ գոտապոչերը վտանգի դեպքում գնդվում են և կծում են իրենց պոչը, որպեսզի թշնամին չկարողանա նրանց բացել:

 

 

 

 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում