9 մահացու թույներ, որոնք փրկում են մարդու կյանքը

Որոշ մահացու նյութեր կարող են մարդու համար նաև առողջարար լինել քաղցկեղի, արթրիտի և սրտի կաթվածի (ինֆարկտ) դեպքերում:

Ձեզ ենք ներկայացնում այն թույները, որոնք կիրառվում են բժշկության մեջ:

 

1.Հնդկական կոբրայի թույն

Հարավարևելյան Ասիայի ամենաթունավոր օձերից մեկը հնդկական կոբրան է, որը տարեկան դառնում է Հնդկաստանում ավելի քան 10000 մարդու մահվան պատճառ: Սակայն պարզվում է, որ այդ վտանգավոր սողունը կարող է դռանալ այն հիվանդության բուժման աղբյուրը, որով երկրագնդում տառապում են ավելի քան 350 մլ մարդ։ Խոսքը վերաբերվում է արթրիտին: Առնետների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ հնդկական կոբրայի թույնը զգալիորեն նվազեցնում է վնասված հոդերի այտուցվածությունն ու կոշտությունը: Ներկայումս գիտնականներն այդ ուղղությամբ իրականացնում են հետազոտություններ, որի շնորհիվ նրանք կկարողանան այդ թույնը օգտագործել մարդկանց բուժման համար:

 

2. Մահամորմ (Белладонна)

Այս բույսն աչքի է ընկնում իր «մահացու» հեղինակությամբ և շատ դժվար է պատկերացնել, որ այն կարող է կիրառվել բժշկության մեջ: Սակայն իրականում մահամորմը ոչ միայն վտանգավոր է այլ նաև օգտակար է մի շարք հիվանդությունների՝ այդ թվում ասթմայի, հոդատապի և էպիլեպսիայի դեպքում:

Մահամորմի պտուղների օգտագործումը կարող է առաջացնել խոսքի խանգարում, սրտխառնոց, և անգամ դառնալ տեսիլքների առաջացման ու մահվան պատճառ: Այն որ այդ բույսը կարողանում է արգելակել նյարդային իմպուլսները, նշանակում է, որ զգույշ օգտագործման դեպքում այն կարող է օգնել կաարգավորել որոշ ռեֆլեքսներ, օրինակ դանդաղեցնել սրտխփոցի արագությունը վիրահատության ժամանակ: Բացի այդ այն կարող է շատ օգտակար լինել նաև աչքի վիրահատության ժամանակ, քանի որ լայնացնում է բիբերը, որն էլ և ավելի է թեթևացնում վիրաբույժի գործը:

 

3. Հրադոդոշ գորտի քրտինքը

Վտանգի ժամանակ հրադոդոշ գորտը իր մաշկի մակերեսի վրա արտազատում է թունավոր քրտինք, որը մարդու մաշկի հետ շփվելու արդյունքում առաջացնում է ծանր ցան ու գրգռվածություն, իսկ օրգանիզմում հայտնվելու դեպքում՝ մահ:

Սակայն պարզվել է, որ այդ քրտինքը կարող է փրկել ծանր վնասվածքներով ու վերքերով մարդկանց կյանքը: Համաձայն Բելֆաստի համալսարանի մասնագետների, գորտի քրտինքի մեջ առկա տոքսինների բաղադրությունը օգնում է արյունատար անոթներին վերկանգմանը, որոնք էլ և արագացնում են վնասվածքների ապաքինումն ու նվազեցնում են սպիները: Մասնագետները նշում են, որ մոտ ապագայում այդ թույնի հիման վրա պատրաստվող դեղամիջոցը կփորձարկվի մարդկանց վրա:

 

4. Կոնաձև խխունջի թույնը

Այս խխունջը իր զոհին բռնելու համար օգտագործում է իր նիզակաձև ատամը:Այս թունավոր կենդանու խայթոցն այնքան վտանգավոր է, որ այն խայթելուց հետո անմիջապես կաթվածահար է անում զոհին: Այս կենդանին հաճախակի հանդիպում է Հնդկական կամ Խաղաղ օվկիանոսում և հաճախակի դառնում է մարդկանց մահվան պատճառ: Սակայն պարզվում է, որ հենց այս թույնը կարող է ցավազրկող դեղամիջոցների պատրաստման ոլորտում ունենալ հեղաշրջող նշանակություն: Այն կաթվածահար է անում մարմինը՝արգելափակելով որոշ նյարդային ուղղիներ:Սակայն մասնագետները կարծում են, որ այն հնարավոր է ձևափոխման արդյունքում այնպես օգտագործել, որ արգելափակի միայն ցավային ազդանշանների ուղղիները: Նման դեղամիջոցը չի առաջացնի ընտելացում, ինչպես մյուս ցավազրկողները, իսկ արդյունավետությունն ավելի բարձր կլինի քան մորֆինինը:

 

5. Մոլեխինդ

Ամենահայտնի թունավոր բույսերից է։ Մոլեխինդն այնքան թունավոր է, որ մարդը կարող է մահանալ անգամ այդ բույսի սերմերը կերած կենդանու մսից: Նրա թույնը կաթվածահար է անում մարմնի որոշ մասերը՝ լիովին դրանք զրկելով զգայնությունից: Սակայն պարզվում է, որ այն հնարավոր է օգտագործել մոլագարության, էպիլեպսիայի և կապույտ հազի բուժման դեպքում: Այն նաև օգտակար է երեխաների ատամների հեռացման առաջացած ցավի մեղմացման ու Պարկինսոնի հիվանդության դեպքում առաջացած դողի ժամանակ:

 

6. Մորմի թույնը

Չնայած մորմի թույնն այնքան էլ թունավոր չէ, որքան որ այն ընդունված է համարել, սակայն այն կարող է առաջացնել ծանր ալերգիկ ռեակցիա: Այն կարող է անգամ առաջացնել շատ ծանր ցավեր և անգամ դառնալ տեսիլքների առաջացման պատճառ: Բաֆֆալոի համալսարանի մասնագետները օգտագործում են չիլիական վարդագույն մորմի թույնը ինֆարկտից արտակարգ վերակենդանացման դեպքում: Հետազոտողները պարզել են, որ թույնի մեջ առկա սպիտակուցներն օգնում են կարգավորել արյան հոսքը, որը հաճախակի «վերահսկողությունից» դուրս է գալիս սրտի կանգի դեպքում: Մասնագետները նշում են, որ ինֆարկտի ժամանակ թույնի ներարկումը կարող է փրկել մարդու կյանքը:

 

7. Պաղեստինյան դեղին կարիճի թույնը

Դեղին կարիճը կարիճների բավականին ագրեսիվ տեսակ է, որը ավելի շատ տարածված է Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Այն համարվում է աշխարհում ամենաթունավոր կարիճը: Այնուամենայնիվ Վաշինգտոնի համալսարանի հետազոտողները ներկայացրել են, թե ինչպես այն կարող է օգնել գլխուղեղի քաղցկեղի ու գենային թերապիայի դեպքում: Այն պարունակում է «հատուկ» նյութ, որը կարող է նպատակաուղված գրոհել միայն քաղցկեղային բջիջների վրա:
Մասնագետները նշում են, որ դա կարող է դառնալ բժշկության մեջ իսկական հեղաշրջում, քանի որ գլխուղեղի քաղցկեղով հիվանդ մարդկանց 58%-ը մահանում են մեկ տարվա ընթացքում:

 

8. Հատապտղային կենի 

Այս ծառը հանդիսանում է ամենաուժեղ մահացու բույսերից մեկը: Վերջինիս բոլոր հատվածները թունավոր են մարդու համար: Օրգանիզմում այն հայտնվելու դեպքում ընդամենը մի քանի ժամվա ընթացքում կարող է դառնալ մարդու մահվան պատճառ: Այդչափ վտանգավորությունը նրան դարձնում է քաղցկեղի բուժման համար «հավանական թեկնածու»: Քաղցկեղի հետազոտման ամերիկայի ազգային ինստիտուտի հետազոտողները ստուգում են այդ բույսի արմատի մեջ առկա պոտենցիալ նյութը, որը կարող է կանգնեցնել քաղցկեղածին բջիջների աճը՝ խախտելով նրանց տրոհման ունակությունը:

 

9. Ասեղնաձուկ

Այս ձկների մեծ մասը պարունակում են տետրոդոտոքսին, թույն, որը իր մահացիությամբ 1200 անգամ գերազանցում է կալիումի ցիանիդին: Մեկ ձկան թույնը բավական է, որպեսզի սպանի 30 հասուն մարդու, ընդ որում հակաթույն մինչ օրս հայտնաբերված չէ: Տետրոդոտոքսինը կանխում է նյարդերի ազդանշանների փոխանցումը մեկից դեպի մյուսը: Նյու Ջերսիում գտնվող Հեկենսեկի համալսարանի մասնագետներն ուսումնասիրում են այդ թույնի կարողությունները՝ ցավազրկման նպատակով օգտագործելու համար: Նրանք ենթադրում են, որ այդ թույնը կարելի է օգտագործել քրոնիկ հիվանդությունների բուժման համար, քիմոթերապիայի ժամանակ: Այդ թույնը պարունակող պոտենցիալ դեղամիջոցը 3000 անգամ ավելի արդյունավետ կլինի մորֆինից, ընդ որում չառաջացնելով կախվածություն ու սրտխառնոց:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում